Բաթումիի հանրապետական հիվանդանոցում բուժվում է 210 պացիենտ, վերակենդանացման բաժանմունքում է 46 մարդ, 5-ը միացված է արհեստական շնչառության սարքին
Բաթումիի հանրապետական հիվանդանոցում վերջին օրերին զգալիորեն նվազել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը: Այսօր արհեստական շնչառության սարքին է միացված ընդամենը 5 վարակակիր:
Կլինիկայում է 210 պացիենտ, վերակենդանացման բաժանմունքում է 46 մարդ, նրանցից 35-ը մշտական ռեժիմում թթվածնի մատակարարման կարիք ունի:
«Կլինիկայից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը նվազել է մինչև 5, այս ցուցանիշը նախկինում գերազանցում էր 20-ը: Այսօր 17 պացիենտ ապաքինվել է ևս դուրս գրվել, մի մասի վիճակը բարելավվել է և տեղափոխվել կովիդ-հյուրանոց, այսօր հավանաբար, կկարողանանք դուրս գրել ևս 30 պացիենտի»,- հայտարարել է Բաթումիի Հանրապետական կլինիկայի մենեջեր Գիա Կիկաբիձեն: