Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում ավելացել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը
Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում ավելացել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը: 17 վարակակիր միացված է արհեստական շնչառության սարքին: Կլինիկայում գտնվող 212 պացիենտներից 49-ը վերակենդանացման բաժանմունքում է:
Այսօր նախատեսվում է դուրս գրել ապաքինված 20 պացիենտի:
Ընդհանուր, Աջարիայում վարակակակիրների թիվը գերազանցում է 5 հազարը: Շրջանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 9200 անձ:
Վերջին մեկ շաբաթում վարակման նոր դեպքերի թիվը զգալիորեն գերազանցում է ապաքինված պացիենտների թվին: