Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում 9-ը պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է
Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում այժմ բուժումը շարունակում է կորոնավարակակիր 210 պացիենտ, նրանցից 49-ը վերակենդանացման բաժանմունքում է: Այսօր կլինիկայից դուրս է գրվել 22 պացիենտ:
«9-ը պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին: 35 պացիենտ մշտական ռեժիմում ստանում է թթվածին: Բաժնում գտնվող պացիենտների վիճակը համեմատաբար կայուն է: Մի քանիսը միջին ծանր վիճակում են: Ապաքինվել և կլինիկայից դուրս է գրվել 22 պացիենտ»,- հայտարարել է կլինիկայի մենեջեր Գիա Կիկաբիձեն:
Նրա պարզաբանմամբ, կլինիկայում կա արհեստական շնչառության 42 սարք: