Բաթումիի հանրապետական հիվանդանոցը 3-րդ հարկից 73-ամյա կորոնավարակակիր պացիենտի վայր ընկնելու մասին տարածում է տեղեկություն
Բաթումիի հանրապետական հիվանդանոցի 3-րդ հարկից վայր է ընկել 73-ամյա կորոնավարակակիր պացիենտ: Տեղեկությունը տարածում է կլինիկան:
«Տղամարդը բուժում էր անցնում թերապևտիկ բաժնում: Նա նույն կլինիկայի աշխատակցի ընտանիքի անդամ է և պարբերաբար անձամբ էր հսկողություն իրականացնում: Դեպքի պատճառը հայտնի չէ, այդ պահին հիվանդասենյակում այլ անձ չէր գտնվում:
Այժմ պացիենտը գտնվում է վերակենդանացման բաժնում: Անցկացվել են համապատասխան հետազոտություններ, ունի կոտրվածքներ և արյան զեղումներ: Պացիենտն անցնում է համապատասխան բուժում»,- ասվում է հանրապետական հիվանդանոցի տարածած տեղեկության մեջ: