Բաթումիի տեղամասային հանձնաժողովի մոտ, որտեղ քննարկվում են բողոքները, աղմուկ է:
Ընտրատարածքի մոտ գտնվում են ընդդիմության կողմնակիցները, «Գործիր» շարժումը, «Այլընտրանք» կազմակերպությունը:
Տեղում լսվում են «ստրուկներ» բացականչությունը և սուլիչների ձայներ: Իրավապահները փորձում են ազատել շենքի մուտքը:
«Մենք չենք պահանջում շենք մուտք գործել, մենք նրանց համար այստեղից անհարմարավետություն կստեղծենք, որպեսզի չկեղծեն ձայները, մենք դա թույլ չենք տա»,- ասում է «Գործիր» շարժման ներկայացուցիչներից մեկը:
Բացի այդ, նման ցույցեր են անցկացվում Թբիլիսիում և մի քանի շրջաններում: