Բաթումիի ընտրատարածքի հանձնաժողովի ցույցին տուժել է ՆԳՆ-ի մամլո կենտրոնի աշխատակից
Բաթումիի ընտրատարածքի հանձնաժողովի ցույցին տուժել է ՆԳՆ-ի մամլո կենտրոնի աշխատակից

Բաթումիի ընտրատարածքի հանձնաժողովի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ փշրվել է խանութի ցուցափեղկը, որի հետևանքով տուժել է ներքին գործերի նախարարության ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի օպերատոր Գիորգի Բերիձեն:

Փաստը հաստատում են ՆԳ նախարարությունում:

Այս պահի դրությամբ Գիորգի Բերիձեն տեղափոխվել է հիվանդանոց:

Ցույցին տուժել է նաև «Ազգային շարժման» մեծամասնական պատգամավորի թեկնածու Գիորգի Կիրթաձեն:

Այն բանից հետո, ինչ շտապ օգնությունը նրան օգնություն է ցուցաբերել, նա կրկին վերադարձել է ընտրատարածքային հանձնաժողովի շենքի մոտ: