Բաթումիի ընտրատարածքային հանձնաժողովի մոտ ընթացող ցույցին տուժել է երկու մարդ
Բաթումիի ընտրատարածքային հանձնաժողովի մոտ տուժել է երկու մարդ: Կոտրված է շենքի կողքին գտնվող խանութի ցուցափեղկը:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը տեղեկացնում է դեպքի այրից, տուժածներից մեկը «Ազգային շարժման» պատգամավորի թեկնածու Գիորգի Կիրթաձեն է: Ինչպես նա հայտարարել է, ցուցափեղկը փշրվել է ժողովրդի հենվելու արդյունքում: Շտապ օգնությունը նրան տեղափոխել է կլինիկա:
Տեղում մի քանի անգամ լարվել է վիճակը: Ցուցարարները շենքի ուղղությամբ նետել են ձվեր: Ցույցի մասնակիցներից մեկին անհրաժեշտ է եղել շտապ օգնություն:
Այս պահի դրությամբ, տեղում իրավիճակը հանգիստ է: Ընտրատարածքի շենքի մուտքը վերահսկում են իրավապահները: