Բաթումիի 16-րդ միջազգային կոնֆերանսի շրջանակներում Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարարին
Բաթումիի 16-րդ միջազգային կոնֆերանսի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկին:
Կողմերը քննարկել են Վրաստան-Չեխիա երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների կարևոր ուղղությունները և զրուցել Չեխիայի կողմից Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման աջակցության մասին:
Չեխիան, որպես Վրաստանի բարեկամ երկիր կայուն աջակցում է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը:
Կողմերը զրուցել են Արևելյան գործընկերության 10-ամյակի մասին:
Խոսքը վերաբերել է նաև Եվրամիությունում Վրաստանի սեկտորային ինտեգրմանը, առանձնապես մշակույթի և կրթության ոլորտներում:
Վրաստանի նախագահը նշել է, որ Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները, դառնա եվրոպական մշակույթի և կրթական համակարգի լիարժեք անդամ:
Կողմերը զրուցել են նաև օկուպացված տարածքների մասին և Չեխիայի կողմից ընդգծվել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը:
Հանդիպմանը զրուցել են նաև Ժնևի միջազգային բանակցությունների մասին և ինչպես նշել է Վրաստանի նախագահը, անհրաժեշտ է ժնևյան ձևաչափն ստանա գործուն տեսք Վրաստանի գործընկերների միջնորդությամբ: