Բաթումի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ​​համալսարանի ռեկտոր է ընտրվել Տիտե Արոշիձեն

18:13, 21.01.2025

Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ​​համալսարանի ռեկտոր է ընտրվել Տիտե Արոշիձեն։ 11 հոգանոց գիտխորհրդից Արոշիձեն ստացել է 10 ձայն, իսկ մեկ ձայն անվավեր է ճանաչվել։

Տիտե Արոշիձեն Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ​​համալսարանը կղեկավարի 4 տարի։

Ի գիտություն, ԲՊՀ ռեկտորի ընտրություններին երկու թեկնածու է մասնակցել՝ «Վրացական երազանք»-ի Գերագույն խորհրդի պատգամավոր Տիտե Արոշիձեն և կենսաբանության դոկտոր, «Ֆլորա և ֆաունա» հասարակական կազմակերպության հիմնադիր Արչիլ Գուչմանիձեն։

Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ​​համալսարանում ռեկտորի ընտրություններն անցկացվել են բողոքի ցույցերի ֆոնին։

Նմանատիպ