Բաթումի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Տիտե Արոշիձեն
Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Տիտե Արոշիձեն։ 11 հոգանոց գիտխորհրդից Արոշիձեն ստացել է 10 ձայն, իսկ մեկ ձայն անվավեր է ճանաչվել։
Տիտե Արոշիձեն Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանը կղեկավարի 4 տարի։
Ի գիտություն, ԲՊՀ ռեկտորի ընտրություններին երկու թեկնածու է մասնակցել՝ «Վրացական երազանք»-ի Գերագույն խորհրդի պատգամավոր Տիտե Արոշիձեն և կենսաբանության դոկտոր, «Ֆլորա և ֆաունա» հասարակական կազմակերպության հիմնադիր Արչիլ Գուչմանիձեն։
Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություններն անցկացվել են բողոքի ցույցերի ֆոնին։