Բասկետբոլի ֆեդերացիան կհամագործակցի հետաքննության հետ, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն
Վրաստանի բասկետբոլի ազգային ֆեդերացիայի ղեկավարությունը մեկ անգամ ևս արտահայտում է իր երախտագիտությունը իրավապահ մարմինների նկատմամբ, վրացական բասկետբոլային աշխարհի համար անընդունելի գործողությունները հայտնաբերելու և կանխելու համար,- այս մասին հայտարարել է Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը՝ այսպես կոչված «պայմանավորված խաղերի» հետ կապված մրցավարներին և մարզիչներին ձերբակալելու մասին գործադիր հանձնաժողովի նիստի ավարտից հետո:
«Բասկետբոլի ֆեդերացիան դատապարտում է տեղի ունեցած փաստը և պատրաստ է համագործակցել հետաքննություն հետ, ինչպես հիմա, այնպես էլ հետո, որպեսզի լիարժեք հետաքննվի նշված փաստը և պատժվեն բոլոր այն անձինք, որոնք կապ են ունեցել նշված հանցանքի հետ, որպեսզի խուսափենք բոլոր այն փորձերից, որոնք ստվերում են ցանկանում տեսնել բասկետբոլի աշխարհը»,- հայտարարել է Պաատա Գուրասպաուլին:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, խմբային կոմերցիոն կաշառքի փաստի հիման վրա ձերբակալել են միջազգային կատեգորիայի մրցավարների. Զազա Մաչալաձե, Իրակլի Բերիշվիլի և Դավիթ Բերիշվիլի, ինչպես նաև «Սոխումի»-ի բասկետբոլային ակումբի մարզիչ Վաժա Կվարացխելիա և նույն ակումբի համասեփականատեր Թեմուր Դաթիկաշվիլի:
Հետաքննությունը պարզել է, որ վերոնշյալ անձինք գումարի դիմաց Վրաստանի բասկետբոլի առաջնության «Սուպերլիգա»-ի տարբեր խաղերում գրանցում էին ցանկալի հաշիվը, որի համար ստացել են ընդհանուր 36000 լարի: