«Բասիանի»-ի միջադեպում մեղադրյալ Թամազ Քվլիվիձեին ձերբակալել են դատարանի դահլիճում
«Բասիանի»-ի միջադեպում մեղադրյալ Թամազ Քվլիվիձեին ձերբակալել են դատարանի դահլիճում

Թբիլիսիի վճռաբեկ դատարանը «Բասիանի» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպում մեղադրյալ Թամազ Քվլիվիձեին խափանման միջոց է սահմանել կալանավորումը: Թամազ Քվլիվիձեն ներկա էր այսօրվա դատավարությանը: Նրան ձերբակալել են հենց դահլիճում:

Թբիլիսիի վճռաբեկ դատարանը «Բասիանի»-ի միջադեպում մեղադրյալի գործով քննարկում էր դատախազության հայցը:

Հունվարի 13-ին տեղի ունեցած միջադեպերից հետո ձերբակալված Քվլիվիձեին մի քանի օրում Թբիլիսիի քաղաքային դատարանը ազատել էր արձակել գրավի դիմաց: Դատախազությունը բողոքարկել էր նշված որոշումը:

«Բասիանի» գիշերային ակումի մոտ միջադեպի ժամանակ վիրավորվել էր ոստիկանության մեկ և ակումբի անվտանգության երկու աշխատակից: