«Բասիանի» և «Գալերի» ակումբներում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ,- այս մասին Առաջին ալիքին տեղեկացրել են ՆԳՆ-ից:
«Ներքին գործերի նախարարությունը 3 ամսվա ընթացքում Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերի» ակումբներում թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար իրականացնում էր ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ:
2012 թվականի մայիսի 12-ին նշված ակումբներում դատարանի որոշման հիման վրա անցկացվել են համապատասխան քննչական գործողություններ: Ձերբակալվել է թմրանյութ իրացնող 8 անձ»,- հայտարարում են ՆԳՆ-ում: