Բաշար Ասադն ասում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի միայն այն դեպքում, եթե հանդիպմանը քննարկվեն հիմնական հարցերը

22:36, 15.07.2024

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի միայն այն դեպքում, եթե այս հանդիպմանը քննարկվեն հիմնական հարցերը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահը։ Տեղեկությունը տարածում է Ռոյթերսը։

Ասադն ասել է, որ կհանդիպի Էրդողանի հետ, եթե երկու երկրներն էլ կենտրոնանան «ահաբեկչությանը Անկարայի աջակցության» և Սիրիայի տարածքից թուրքական ուժերի դուրս բերման վրա։

«Խնդիրը հանդիպումը չէ, այլ դրա բովանդակությունը։ Ո՞րն է հանդիպման նպատակը։ Արդյո՞ք դրանով կվերջանան խնդրի արմատական ​​պատճառները, որոնք են՝ աջակցությունն ահաբեկչությանը և թուրքական ուժերի դուրսբերումը Սիրիայից: Սա է խնդրի էությունը: Եթե ​​հիմնական խնդրի քննարկում չլինի, ապա ի՞նչ իմաստ կունենա նման հանդիպումը»,- ասել է Ասադը։

Սիրիայի նախագահի խոսքով՝ ինքը դրականորեն կպատասխանի երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված ցանկացած նախաձեռնության, սակայն, ըստ նրա, նախ պետք է հիմք ստեղծվի նման բանակցությունների համար։

Նմանատիպ