Բարտ դե Վիվերը դառձքվ Բելգիայի վարչապետ
Բելգիան նոր վարչապետ ունի։ Ընտրություններից գրեթե ութ ամիս անց Նոր ֆլամանդական դաշինքի առաջնորդ Բարտ դե Վիվերը և նրա ապագա կաբինետը երդվեցին թագավոր Ֆիլիպի առջև։
Սպասվում է, որ հինգշաբթի օրը կանցկացվի նոր կառավարության վստահության քվե, որից հետո պաշտոնապես կձևավորվի նոր կոալիցիան։
Անցյալ տարվա հունիսին Բելգիայում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ։ Հուլիսից Բարտ դե Վիվերը բանակցություններ է վարում հինգ կուսակցություններից բաղկացած կոալիցիա ստեղծելու շուրջ։ Ի վերջո, հունվարի 31-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց։