Բարսելոնայում ավտոբուսի բախման հետևանքով տուժել է 30 մարդ

22:35, 03.03.2025

Բարսելոնայի կենտրոնում բախվել են երկու ավտոբուս։ Միջադեպի հետեւանքով տուժել է 30 մարդ։ Նրանցից չորսի վիճակը ծանր է։

Դեպքի վայրում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանությունը և փրկարարական ծառայությունները։

«Տասնյակ մարդիկ բժշկական օգնություն են պահանջել երկու ավտոբուսների բախումից հետո։ Նրանցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասել է շտապ բժշկական ծառայության ներկայացուցիչը։

Նմանատիպ