«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը վաղը հանդես կգա հայտարարությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 28-ին կանի հատուկ հայտարարություն,- այս մասին տեղեկություն է տարածել News.am-ը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցել է հանդիպում: Փաշինյանը հույս է հայտնել, որ Ծառուկյանի կուսակցությունը և «Դաշնակցությունը» մինչև մայիսի 1-ը կկայացնեն որոշում, թե ում են աջակցելու մայիսի մեկին նախատեսված նախարարների ընտրություններում:
Մայիսի մեկին նշանակված է Հայաստանի ԱԺ-ի արտակարգ նիստ, որտեղ ընտրելու են երկրի վարչապետին: