Բարձրագույն ուսումնական հաստատություններում գործնական-լաբորատոր աշխատանքները համալսարանական տարածքներում վերսկսվել են այսօրվանից
Այսօրվանից Թբիլիսիի, Քութաիսիի, Զուգդիդիի և Փոթիի բարձրագույն ուսումնական հաստատությունները իրենց տարածքում կվերսկսեն միայն գործնական-լաբորատոր աշխատանքները։ Ուսումնական ծրագրի մյուս բաղադրիչները իրենց իրավասությունների շրջանակներում, կրթական հաստատությունները անց են կացնելու հեռավար ռեժիմում,- այս մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար, Նունու Միցկևիչը:
«Հատկանշական է, որ ուսումնական տարվա մեկնարկից մի քանի ամիս առաջ մենք առողջապահության նախարարության հետ սկսեցինք աշխատել անվտանգության հանձնարարականների շուրջ: Համապատասխանաբար, սահմանվել են և համալսարանների կողմից պաշտպանված են բոլոր պարտադիր հանձնարարականները: Դրանք են, մեկ մետրանոց հեռավարության պաշտպանությունը գրասեղանների միջև, լսարաններում ուսանողների կողմից շնչադիմակ կրելը, սանիտարիզացիան, դեզոբարիերների օգտագործումը, համալսարանի տարածք մուտք գործելիս ջերմասքրինինգը և այլն: Առողջապահության նախարարության աշխատանքի տեսչության վարչությունը ստուգել է կրթական հաստատությունները մինչև ուսումնական տարվա սկիզբը, նրանք ստացել են թույլտվություն և կարող ենք ասել, որ բոլոր այն տարածքները, որոնք ուսանողների համար բաց կլինեն հոկտեմբերի 19-ին կլինեն անվտանգ և բոլորի առողջությունը առավելագույնս կպաշտպանվի,- ասել է Նունու Միցկևիչը:
Պրակտիկ լաբորատոր աշխատանքների վերսկսումը համալսարանական տարածքներում այս փուլում չի վերաբերում Աջարիային։