Բարձրագույն կրթության բարեփոխումների կառավարական հանձնաժողովը՝ վարչապետի գլխավորությամբ, մշակելու է հայեցակարգ, որի վրա հիմնվելու է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումը
Բարձրագույն կրթության բարեփոխումների կառավարական հանձնաժողովը՝ վարչապետի գլխավորությամբ, մշակելու է հայեցակարգ, որի վրա հիմնվելու է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ տեղի է ունեցել Բարձրագույն կրթության բարեփոխումների կառավարական հանձնաժողովի նիստը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության համակարգի առջեւ ծառացած մարտահրավերները՝ ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ կրթության որակի առումով:

Կառավարության ղեկավարն ընդգծել է երկրում բուհական կրթական համակարգի որակական վերափոխման կարևորությունը։ Հանձնաժողովը շուտով կմշակի հայեցակարգ, որի հիման վրա էլ հիմնվելու է բարձրագույն կրթության բարեփոխումը։ Վարչապետի խոսքով՝ մինչև 2028 թվականը հնարավոր է լուծել բուհերում ենթակառուցվածքային խնդիրները, ինչպես նաև բարելավել դասավանդման և գիտահետազոտական ​​աշխատանքների որակը։

Հանձնաժողովի նիստում նշվել է, որ կարևոր է առավելագույնս օգտագործել բոլոր ռեսուրսները, որպեսզի չորս տարում որակապես թարմացված համակարգ ստեղծվի, և վրացի ուսանողները Վրաստանում ստանան եվրոպական որակի բարձրագույն կրթություն։

Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։