Բանտարկյալն իրավունք ունի ներկա գտնվել իր գործի դատական նիստին, իշխանության պատասխանն ինձ համար ընդունելի չէ. Աննա Բուչուկուրի
Միխեիլ Սահակաշվիլիի, որպես բանտարկյալի իրավունքները, այդ թվում՝ կյանքի և առողջության իրավունքները, պետք է ապահովվեն, որպեսզի դատարանի վճիռը կատարվի և հարցեր չառաջանան,- այս մասին հայտարարել է «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ, Աննա Բուչուկուրին։
Ինչ վերաբերում է դատական նիստին Սաակաշվիլիի ներկայության հարցին, ապա Աննա Բուչուկուրիի խոսքով, բանտարկյալն իրավունք ունի ներկա գտնվել իր գործի քննությանը։ Բուչուկուրիի խոսքով՝ ինքը համոզիչ դիրքորոշում չի լսել, թե ինչու Միխեիլ Սաակաշվիլին չի օգտվում այդ իրավունքից։
«Պետական գերատեսչությունների նկատմամբ վստահությունն այնքան է թուլացել, որ նրանք, ովքեր ցանկանում են գնահատել ներկա իրավիճակը, նույնիսկ եթե մեզ ասեն ողջ ճշմարտությունը, այնուամենայնիվ անվստահություն են առաջացնում հասարակության մեջ, ինչը մեծ խնդիր է, և դա միայն Սաակաշվիլիին չի վերաբերում։ Ինչ վերաբերում է դատական նիստին իր ներկայությանը, ապա բանտարկյալն իրավունք ունի մասնակցել իր գործի քննությանը։ Ես իշխանություններից համոզիչ դիրքորոշում չեմ լսել, թե ինչու չի կարելի բանտարկյալին տրամադրել այս իրավունքը։ Եթե կա փաստարկ, որ Միխեիլ Սաակաշվիլիի համար անվտանգության խնդիր կա, այսինքն՝ ի՞նչ են մեզ ասում՝ դա չի կարող ապահովել մեկ անձի կամ մեկ շենքի անվտանգությունը։ Սա՞ է ասում իշխանությունը, որի երկիրը 20 տոկոսով օկուպացված է։ Իհարկե, նրանց պատասխանն ինձ համար ընդունելի չէ»,- ասել է Աննա Բուչուկուրին։