Բանգլադեշում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կան առնվազն երեք զոհեր
Բանգլադեշում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կան առնվազն երեք զոհեր

Բանգլադեշում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Նարսինգդի քաղաքում՝ մայրաքաղաք Դակկայից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա, 10 կմ խորությամբ։

Գերմանիայի երկրագիտական գիտությունների հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ցնցումները զգացվել են նաև հարևան Հնդկաստանի արևելյան նահանգներում, որոնք սահմանակցում են Բանգլադեշին։

Մեդիայի հաղորդմամբ՝ Հնդկաստանում երկրաշարժը զոհերի չի հանգեցրել։