Բանգլադեշի բանակի ղեկավարը հայտարարում է, որ երկրում կձևավորվի ժամանակավոր կառավարություն
Բանգլադեշի բանակի ղեկավարը հայտարարում է, որ երկրում կձևավորվի ժամանակավոր կառավարություն

Բանգլադեշի բանակի ղեկավար Վաքեր-ուզ-Զամանիի խոսքով՝ երկրում կձևավորվի ժամանակավոր կառավարություն։

Հեռուստաուղերձի ժամանակ Բանգլադեշի բարձրաստիճան զինվորականը նշեց, որ հանդիպելու է երկրի նախագահ Մոհամմադ Շահաբուդինի հետ, և զրույցը վերաբերելու է խնդրի լուծմանը։

Բանգլադեշի բանակի ղեկավարը նաև ասել է, որ արդեն զրուցել է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Մինչ այժմ հայտնի չէ, թե ով է ղեկավարելու երկրի ժամանակավոր կառավարությունը։ Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ բողոքի ցույցի մասնակիցները թալանել են Բանգլադեշի վարչապետի վարչակազմի շենքը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան Հնդկաստան է ժամանել պաշտոնից հրաժարվելուց և երկիրը լքելուց հետո։