Thai Air Asia X ավիաընկերությունը Բանգկոկ֊Թբիլիսի ուղղությամբ կատարել է առաջին չարտերային չվերթը։ Վրաստան ժամանած 330 զբոսաշրջիկների, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են ավիացիոն իշխանության և Տավ Ջորջիայի ներկայացուցիչները։
Հունվարի 2 ներառյալ Thai Air Asia X ավիաընկերությունը Airbus 330 մակնիշի օդանավերով կատարելու է 5 չվերթ։ Ավիաընկերությունը հավելյալ չարտերային չվերթներ կկատարի նաև 2020 թվականի ապրիլին։
Thai Air Asia X֊ը ավիացիոն գոտում գործում է 2014 թվականից։ Այսօրվա դրությամբ ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում 66 միջազգային և 29 տեղական ուղղություններով։
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով, նոյեմբերին Տայլանդից այցելուների քանակը աճել է 1231 տոկոսով։
Հունվար֊նոյեմբերին Վրաստան է ժամանել 10 011 Տայլանդի քաղաքացի։