Բանակցությունների հաջորդ փուլին կքննարկենք գոյություն ունեցող, խառը ընտրական համակարգի շրջանակներում մեծամասնական մասում հնարավոր փոփոխությունները. Արչիլ Թալակվաձե
Բանակցությունների հաջորդ փուլին կքննարկենք գոյություն ունեցող, խառը ընտրական համակարգի շրջանակներում մեծամասնական մասում հնարավոր փոփոխությունները. Արչիլ Թալակվաձե

Բանակցությունների թեման փոխվում է, և հաջորդ փուլում մենք կքննարկենք գոյություն ունեցող, խառը ընտրական համակարգի շրջանակներում մեծամասնական մասում հնարավոր փոփոխությունները, որի շուրջ մենք արդեն սկսել ենք աշխատել ԵԱՀԿ-ի հանձնարարականների շրջանակներում,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալկվաձեն հայտարարել է իշխանությունների և ընդիմության ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո:

Արչիլ Թալկվաձեն շնորհակալություն է հայտնել դեսպաններին, միջազգային գործընկերներին, որ մասնակցել են բանակցություններին:

«Քննարկման հաջորդ թեման կլինի գործող սահմանադրական մոդելի շրջանակներում մեծամասնական մասի քննարկումը, թե ինչ կարող ենք անել այդ հարցով, որպեսզի մեծամասնական ընտրատարածքներում ընտրությունները լինեն ժողովրդավարական, թափանցիկ և արդար: Մենք կպատրաստվենք և բանակցությունների հաջորդ փուլին կներկայացնենք փաստարկներ: Սա նշանակում է, որ բանակցությունների թեման փոխվում է, և հաջորդ փուլին կքննարկենք գոյություն ունեցող, խառը ընտրական համակարգի շրջանակներում մեծամասնական մասում հնարավոր փոփոխությունները, որի շուրջ մենք արդեն սկսել ենք աշխատել ԵԱՀԿ-ի հանձնարարականների շրջանակներում: Մենք ողջունում ենք այն փաստը, որ վերադառնում ենք նորմալ քաղաքական գործընթացին և այն իրական խնդիրներին, որոնց շուրջ կարելի է համաձայնություն ձեռք բերել»,- ասել է Արչիլ Թալակվաձեն: