Բանակցությունների արդյունքում երկու պատանդ ազատ է արձակվել, ընթանում են աշխատանքներ, որ պատանդները անվնաս վերադառնան իրենց ընտանիքներ. Վլադիմեր Բորցվաձե
Բանակցությունների արդյունքում երկու պատանդ ազատ է արձակվել, ընթանում են աշխատանքներ, որ պատանդները անվնաս վերադառնան իրենց ընտանիքներ. Վլադիմեր Բորցվաձե

Բանակցությունների արդյունքում երկու պատանդ ազատ է արձակվել, ընթանում են աշխատանքներ, որ պատանդները անվնաս վերադառնան իրենց ընտանիքներ,- այս մասին ներքին գործերի փոխնախարար, Վլադիմեր Բորցվաձեն լրագրողներին ասել է Զուգդիդում, որտեղ անց է կացվում հատուկ միջոցառում:

«Բանակցությունների արդյունքում երկու պատանդ ազատ են արձակվել, ինտենսիվ ռեժիմում բանակցություններն շարունակվում են: Ներքին գործերի նախարարությունն ու բոլոր իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են, որ պատանդները անվտանգ վերադառնան իրենց ընտանիքներ: Բնականաբար բանակցությունների մանրամասների մասին չեմ խոսելու»,- հայտարարել է Բորցվաձեն:

Բացի այդ, փոխնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արել դեպքի վայրը չլուսաբանել ուղիղ եթերում:

«Լրատվամիջոցների ներկայացուցիչներից խնդրանք ունեմ, միջադեպի վայրը չլուսաբանել ուղիղ եթերում, քանի որ այդ ամենը խոչընդոտում է բանակցային գործընթացին»,- ասել է Բորցվաձեն:

ՆԳՆ-ն տեղեկությամբ, Զուգդիդի քաղաքում, Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկերից մեկում զինված անձի ներխուժելու մասին ահազանգը ստացվել է ժամը՝ 14:21-ին: