Բալթյան երկրները Ռուսաստանում ցույցերի ցրման պատճառով հանդես են գալիս Մոսկվայի դեմ պատժամիջոցների հաստատման նախաձեռնությամբ
Բալթյան երկրները Ռուսաստանում խաղաղ ցույցերի ցրման պատճառով հանդես են գալիս Մոսկվայի դեմ պատժամիջոցների հաստատման նախաձեռնությամբ: այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար, Էդգարս Ռինկևիչսը:
«Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի համատեղ հայտարարությունը. Մենք դատապարտում ենք Ռուսաստանում խաղաղ ցուցարարների ձերբակալությունը: Անհրաժեշտ է, որ նրանք անհապաղ ազատ արձակվեն: Մենք բոլորս պետք է Եվրամիությունում սահմանափակող միջոցներ ձեռնարկենք Ռուսաստանի այն պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ցուցարարների ձերբակալման համար», – գրել է էստոնացի դիվանագետը:
Այսօր բողոքի ցույցեր են անցկացվել Ռուսաստանի մի քանի քաղաքներում, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով: Ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարների մի մասին: