Բալթիմորում նավը բախվել է կամրջին, ինչի հետևանքով կամուրջն ամբողջությամբ փլուզվել է
ԱՄՆ Բալթիմոր քաղաքում նավը բախվել է կամրջին, ինչի հետևանքով կամուրջն ամբողջությամբ փլուզվել է։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 01:30-ին։
Բալթիմորի հրշեջ ծառայության տվյալներով՝ կամրջի փլուզման ժամանակ յոթ մարդ և մի քանի մեքենա ընկել են ջուրը։
Տուժածի մասին տեղեկություն այս պահին չի հաղորդվում։
Տեղում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։