Բալկանյան տարածաշրջանում փոթորկի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել

18:10, 03.07.2024

Առնվազն երկու մարդ է զոհվել Բալկանյան տարածաշրջանում փոթորկի հետևանքով։

Չեռնոգորիայի Չան ծովափնյա քաղաքում շինարարության ժամանակ մեկ մարդ է մահացել: Ըստ տեղեկությունների՝ ուժեղ քամուց տապալվել է շինարարական կռունկ։ Երկրորդ մարդը զոհվել է Լուստիկա քաղաքի կամրջի անկումից։

Հորդառատ անձրև, կարկուտ և քամի է գրանցվել նաև Սլովենիայում, Խորվաթիայում, Բոսնիա և Հերցեգովինայում և Սերբիայում:

Նմանատիպ