Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը

13:45, 13.10.2025

Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը։

Նիստին, որը համանախագահում են Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղին, մասնակցում են երեք երկրների համապատասխան գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները։

Նիստին կքննարկվեն տրանսպորտի, լոգիստիկայի, էներգետիկայի և մաքսային հարցեր։

Նմանատիպ