Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել են Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվում է Իլհամ Ալիևի նստավայրում։
Մինչ հանդիպման մեկնարկը, Ադրբեջանի ղեկավարը և Ռուսաստանի նախագահը հանդես են եկել կարճ մեկնաբանությամբ. Իր ողջույնի խոսքում Ալիևն ընդգծել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության կարևորությունը։
«Ցանկանում եմ նշել, որ մենք շատ գոհ ենք Ռուսաստանի և Ադրբեջանի փոխգործակցության մակարդակից։ Մեր կողմից 2022 թվականի փետրվարին ստորագրված Դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագիրը հաջողությամբ իրականացվում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։ Մենք տեսնում ենք դրական դինամիկա և լավ թվեր։ Մենք համագործակցում ենք էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում հումանիտար ոլորտում համագործակցությանը»,- ասել է Ալիևը։
Միւս կողմէ, Ռուսիոյ նախագահը ըսաւ, որ Մոսկուա պատրաստ է օգնելու կարգաւորելու Ատրպէյճանի եւ Հայաստանի յարաբերութիւնները եւ ապաշրջափակելու տրանսպորտային լոգիստիկան տարածաշրջանում։
«Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, սահմանի սահմանազատումը հասցնենք սահմանազատման, ապաշրջափակենք տնտեսության մեջ համապատասխան լոգիստիկ ուղղությունները, ուրախ կլինենք։ Ակնհայտ է, որ Ադրբեջան իմ այցից հետո ես կկապնեմ Հայաստանի վարչապետի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»,- ասել է Պուտինը։