Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ
Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ: Ինչպես ենթադրում է Բահամյան կղզիների կառավարությունը, զոհերի թիվը կավելանա:
Ավերված են հազարավոր տներ, հեղեղված են փողոցները և շինությունները: Վնասված են տեղի օդանավակայանները, որի պատճառով չի հաջողվում տարհանել քաղաքացիներին:
70 000 մարդու անհրաժեշտ է շտապ բուժօգնություն: ՄԱԿ-ն արդեն խոստացել է Բահամյան կղզիներին մարդասիրական կարիքների համար հատկացնել մեկ միլիոն դոլլար:
Այսօր «Դորիան» փոթորիկն անցնելու է Ֆլորիդայով: Վտանգ է սպառնում նաև Հարավային և Հյուսիսային Քառոլինա և Ջորջիա նահանգի բնակիչներին: