Բադրի Ջափարիձե. Հենց Սաակաշվիլիին տեղափոխեն Գորիի զինվորական հոսպիտալ, «Լելոն՝ Վրաստանի համար» կդադարեցնի քաղաքական բոյկոտը
Հենց Սահակաշվիլիին տեղափոխեն Գորիի զինվորական հոսպիտալ, մենք՝ «Լելոն՝ Վրաստանի համար», կդադարեցնենք քաղաքական բոյկոտը,- ասել է «Լելոյի» առաջնորդ Բադրի Ջափարիձեն։
Նրա խոսքով, սա մեծ քայլ կլինի դեպի դեէսկալացիա։
«Իհարկե, սա մեծ քայլ կլինի դեպի դեէսկալացիա։ Այս երկրում ճգնաժամի պատճառները շատ են, բայց դա մեծ քայլ կլինի դեպի դեէսկալացիա։ Կան շատ հարցեր, որոնք հուզում են մեզ բոլորիս, մեր երկրին, որոնք նույնպես լուծում են պահանջում, և մենք շարունակելու ենք քաղաքական պայքարը դրա համար»,- ասել է Բադրի Ջափարիձեն։
Արդարադատության նախարարությունում կայացած ճեպազրույցում արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն առաջարկել է Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել պաշտպանության նախարարության Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ։ Նրա խոսքով՝ բուժումն ավարտելուց հետո Միխեիլ Սաակաշվիլիին կտեղափոխեն Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկ։ Բացի այդ, նա նշեց, որ ընդդիմախոսների կողմից ցանկացած սադրանքի դեպքում, որը կարող է խոչընդոտել բանտարկյալի տեղափոխումը և հետագա բուժանձնակազմի աշխատանքը, բանտարկյալը կտեղափոխվի 18-րդ հիմնարկ, և ցանկացած իրավախախտ կենթարկվի պատասխանատվության: