Բաչո Ախալայայի տան մոտ մոբիլիզացված են իրավապահ մարմինները [Լուսանկար]
Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի տան մոտ իրավապահ մարմիններն են մոբիլիզացված։
Քիչ առաջ տեղեկություն է տարածվել, որ Բաչո Ախալայայի տուն են մտել քննչական մարմնի ներկայացուցիչները՝ խուզարկություն իրականացնելու նպատակով։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Քննչական մարմնում պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել։
Միևնույն ժամանակ Պետական անվտանգության ծառայությունում նշանակվել է բրիֆինգ։
