Բացառում ենք անհամաձայնությունը նախագահի վարչակազմի և Թեա Ծուլուկիանիի միջև. Խատիա Մոիսծրափիշվիլի
Բացառում ենք անհամաձայնությունը նախագահի վարչակազմի և Թեա Ծուլուկիանիի միջև,- այս հայտարարությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ, Խատիա Մոիսծրափիշվիլին:
«Հաստատում եմ, որ ոչ մի անհամաձայնություն Վրաստանի նախագահի վարչակազմի և արդարադատության նախարարի միջև գոյություն չունի, առավել ևս այս հարցի վերաբերյալ – համաներման հանձնաժողովի տեղափոխումը արդարադատության նախարարության ենթակայության մեջ: Վրաստանի նախագահի վարչակազմի հետ արդարադատության նախարարության համապատասխան ծառայությունները գտնվում են մշտական կապի մեջ: Գոյություն չունեն անպատասխան հարցեր և բացառում ենք, որ անհամաձայնություն կա նախագահի վարչակազմի և Թեա Ծուլուկիանիի միջև»,-հայտարարել է Խատիա Մոիսծրափիշվիլին:
Նրա պարզաբանմամբ, համաներման հանձնաժողովը աշխատելու է արդարադատության նախարարության ենթակայության տակ, սակայն լինելու է անկախ երաշխավորությունների պատրաստման գործում: համաներման կապակցությամբ վերջնական որոշումը ընդունում է Վրաստանի նախագահը: