Իտալիայի ֆուտբոլի դաշնությունը պատրաստվում է կազմակերպել «Յուվենտուս»-ի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հրաժեշտի հանդիպումը: Ինչպես գրում է Football Italia-ն, հանդիպումը տեղի կունենա «Յուվենտուս»-ի կամ «Պարմա»-ի խաղադաշտերում: Սրանք այն ակումբներն են, որտեղ Բուֆոնը ելույթ է ունեցել իր ողջ կարիերայի ընթացքում:
Նշենք, որ Բուֆոնը ցանկանում էր ֆուտբոլային կարիերան ավարտել 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո, սակայն Իտալիայի հավաքականին չհաջողվեց հաղթահարել Պլեյ-օֆի փուլը և դուրս մնաց խաղարկությունից:
Հեղինակ -
Edgar Barsegyan