Բանտարկության մեջ գտնվող լիդերի ուղերձները ժողովրդի փոխանցելու եմ ես. Սանդրա Ռուլովս (ֆոտոշարք)
Կիևում շարունակվում է Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների բողոքի ակցիան:
Ցուցարարները հավաքվել են «Մայդանում»: Տեղում հավաքվածներին հատուկ բեմից դիմել են Սանդրա Ռուլովսը, «Նոր ուժերի միության» ներկայացուցիչները և պատգամավորները:
Նրանք կոչ են արել ցուցարարներին գնալ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությանը, որը հավանաբար տեղի է ունենալու վաղը:
Ռուլովսը իր հերթին հայտնել է ցուցարարներին, որ մինչ իր ամուսինը բանտարկության մեջ է, նա է լինելու միջնորդի դերում և բնակչությանը տեղեկացնելու է հաջորդ քայլերի մասին:
Ցուցարարների մի մասը պատրաստվում է «Մայդանից» գնալ դեպի ՈՒկրաինայի անվտանգության ծառայության մեկուսարան, որտեղ այս պահին գտնվում է Միխեիլ Սաակաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan