«Ազովստալի» վրա բարձրացված Ուկրաինայի դրոշը նվիրաբերվել է Ուկրաինայի պատմության ազգային թանգարանին

14:48, 04.06.2022

Ուկրաինայի դրոշը, որը բարձրացված էր Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գլխին, փոխանցվել է Ուկրաինայի պատմության ազգային թանգարանին։ Համապատասխան տեղեկությունը տարածում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

Դրոշը պողպատի գործարանից դուրս է բերվել վիրավոր ուկրաինացի պաշտպանների տարհանման ժամանակ։

Թանգարանի դրոշի հանձնման արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը, Մարիուպոլի պաշտպանները և Ռուսաստանի գերության մեջ գտնվող ուկրաինացի զինվորների կանայք։

Նմանատիպ