Ազգային վիճակագրական ծառայություն. դեկտեմբերի համեմատ հունվարին էժանացել է շինարարությունը, իսկ տարեկան՝ թանկացել
Ազգային վիճակագրական ծառայություն. դեկտեմբերի համեմատ հունվարին էժանացել է շինարարությունը, իսկ տարեկան՝ թանկացել

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունվարին շինարարության արժեքի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4,4 տոկոսով։ Նշված փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 22,9 տոկոս նվազմամբ, ինչը ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը նպաստել է -4,7 տոկոսային կետով։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2024 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ, շինարարության արժեքի ինդեքսն աճել է 6,2 տոկոսով։ Ցուցանիշի աճն առավելապես պայմանավորվել է շինարարության աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 18,7 տոկոսով և շինանյութի գնի 3,3 տոկոսով աճով, ինչը ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը նպաստել է 4,42 և 1,94 տոկոսային կետով։

Սակայն 2022 թվականի փետրվարի համեմատ շինարարության արժեքի ցուցանիշն աճել է 12,2 տոկոսով։