«Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է» կուսակցությունը Ռուսթավիում մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Դավիթ Կիրկիտաձեին:
Դավիթ Կիրկիտաձեն խոսել է այն առաջնահերթ ուղղությունների մասին, որոնք, ըստ նրա, ընտրություններում հաղթելու դեպքում կիրականացնի Ռուսթավիի բնակչության համար:
«Երկար ժամանակ է մենք այլևս կուսակցականներ չենք, մենք վաղուց մեծ ընտանիք ենք: Ընտանիք, որը հաշվի է առնում ամենից տարեցի և ամենից փոքրիկի հետաքրքրությունները: Ընտանիք, որի հիմնական խնդիրն է հաղթահարել աղքատությունը, գործազրկությունը, հուսահատությունը և ջախջախել օլիգարխին:
Մեր բոլոր արժանի կենսաթոշակառուները պետք է իմանան, որ մենք կառավարություն էինք, որը հոգ էր տանում նրանց մասին, մենք կավելացնենք նրանց կենսաթոշակը և միևնույն ժամանակ կկայունացնենք լարիի փոխարժեքը, որպեսզի էժանանան՝ ապրանքները, դեղերը, կյանքը:
Ռուսթավիի յուրաքանչյուր ուսանող պետք է իմանա, որն ամեն օր ուսման նպատակով մեկնում է Թբիլիսի, որ նրանց համար կգործի ուսանողական սակագին և այս շենքում գտնվող պաշտոնյաները, պարգևներ ստանալու փոխարեն, նրանց համար ամիսը մեկ կհատկացնեն 50 լարի:
Այո, մենք կհաղթենք, որպեսզի այս երեխաները գնան անվտանգ դպրոց, վերանորոգված դպրոց, ստանան բարձրագույն կրթություն, ինչպես բոլոր առաջադեմ երկրներում է:
Ռուսթավիի բոլոր բնակիչները պետք է իմանան, որ նրանք, ովքեր դեռ ապրում են պետության սեփականության մեջ, ես խոստանում եմ, որ առաջին 60 օրվա ընթացքում մենք կփոխանցենք այդ շենքերը և տարածքները սեփականության մեջ:
Ռուսթավիում բոլորը պետք է իմանան, որ նրանք, ովքեր իրենց տների առջև տնկել են բազմամյա ծառեր և չեն խանգառում հարևաններին, քաղաքի շահերին, մենք նրանց կփոխանցենք այդ այգիները, քանի որ դա նրանց է պատկանում»,- ասել է Կիրկիտաձեն:
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև «ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» առաջնորդներից մեկը՝ Գրիգոլ Վաշաձեն:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել 2018 թվականի համար: 2018-ին Ռուսթավին ցույց տվեց, որ մենք կարող ենք հաղթել ու հաստատ կհաղթենք: Դուք կոտրել եք այս ռեժիմի ինքնավստահությունը, որը ժամանակ է չափել մինչև 2030 թվականը և Վրաստանում հաստատել է նոր բռնապետություն: Ռուսթավին, այլ քաղաքների հետ միասին, հաստատ ասաց ՝ ոչ: Ոչ ոք չի կարող միջամտել, եթե մենք միասին լինենք, և ոչ ոք չի կարող ձեզ կոտրել, քանի որ դուք Ռուսթավցիներ եք:
Հիշում եմ վերակառուցման տարիները, որի լոկոմոտիվներից մեկը Դավիթ Կիրկիտաձեն էր ՝ իմ ընկերը: Այս հրապարակը կառուցվել է Դաթոյի ժամանակներում: Արդարադատության տունը, սպասարկման գործակալությունը, այն փաստը, որ Ռուսթավին դարձել է Հարավային Կովկասի ավտոմեքենաների հաբը հորինել և արել է Դաթոն: Այս քաղաքում չկա մի բան, որը մեզ դուր չգա, ինչը չի արվել Դաթո Կիրկիտաձեի և նրա թիմակից ՝ Մամուկա Չիքովանիի կողմից:
«Այսօր, ինչպես երբեք, Վրաստանին անհրաժեշտ են իշխանության մեջ իսկական պրոֆեսիոնալներ», – հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն:
Ռուսթավում, ազատության հրապարակում հավաքվածներին ՈՒկրաինայից խոսքով դիմել է ՈՒկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր հանձնաժողովի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա Ռուսթավցիներին շնորհակալություն է հայտնել «ազգային շարժման» թեկնածուին սատարելու համար:
«Շատ շնորհակալ եմ, որ աջակցում եք Դավիթ Կիրկիտաձեին, քանի որ Դաթոն սիրում է իր քաղաքը, և առաջին հերթին, իհարկե, ամենից շատ իր հայրենիքը: Հավատարիմ մարդ է, որն այսքան տարի չի կոտրվել չնայած՝ բանտարկության, հալածանքների, հազարավոր ոտնձգությունների, ինչպես նաև դուք բոլորդ: Հիմա վերջնական հաղթանակի ժամանակն է, 2020 թվականի հոկտեմբերի 31-ը ոչ միայն վրաց ժողովրդի հաղթանակն է, այլև Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու փրկության, զարգացման, առաջընթացի և բարգավաճման մեծ դարաշրջանի սկիզբը: Իհարկե, Իվանիշվիլին պատրաստվում է մեծ կեղծիքի, մենք դա բոլորս գիտենք, որ նա օգտագործում է հազար հնարք, բայց թող պատրաստվի կեղծիքի, մենք վրաց ժողովուրդը պատրաստվում ենք մեծ հաղթանակի: Ճիշտ ասվեց, որ աջից, ձախից, կենտրոնից ամեն ինչ արվել է Դաթոյի կողմից «ազգային շարժման» ժամանակ:
Ես ձեզ ավելին կասեմ, Վրաստանում ամեն ինչ արվել է «ազգային շարժման» կողմից և ամեն ինչ փչացրել է Բիձինա Իվանիշվիլին: Վրաստանում փչացման ռեսուրսը սպառված է, փչացնելու շատ քիչ բան է մնացել: Հիմա ժամանակն է դա նորից վերականգնել, վերակառուցել: Ով կարող է վերակառուցել, եթե ոչ այն մարդիկ, ովքեր արդեն մեկ անգամ կառուցել են, քանի որ մնացած բոլորը խոսակցություններ են և ընդհանուր արտահայտություններ: Այս ձեռքերն են արել, Դաթոյի ձեռքերը, բոլոր այդտեղ գտնվողների ձեռքերը, Դևի Ճանկվետաձեի ձեռքերն են կռվել և այդ նույն ձեռքերը ձեր ձեռքերի հետ միասին կանեն ամեն բան»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: