«Ազգային շարժումը» չունի համապատասխան ռեսուրս, երկրում ապակայունացում ստեղծելու համար. Իրակլի Կոբախիձե
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ կատակերգություն էր և անլուրջ,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով, «ազգային շարժումը» չունի համապատասխան ռեսուրս, երկրում ապակայունացում ստեղծելու համար:
«Երեկ մենք տեսանք նրանց «մեծ ցույցը», որտեղ մեկ անգամ ևս երևաց, որ նրանք չունեն ռեսուրս երկրում ապակայունացում ստեղծելու համար: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ կատակերգություն էր և անլուրջ: Այդ թվում այն նախաձեռնությունները, որոնք հնչեցվել են նրանց կողմից: Վրաստանում ապակայունացումը հեռանկար չունի: Մենք ենք պատասխանատու, որ մեր երկրում շարունակվելու է խաղաղ զարգացումը»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan