«Ազգային շարժում» խմբակցության անդամները այսօրվա լիագումար նիստում պետական բյուջեի նախագծի քննարկմանը չեն մասնակցելու
«Ազգային շարժում» խմբակցության անդամները այսօրվա լիագումար նիստում պետական բյուջեի նախագծի քննարկմանը չեն մասնակցելու:
Ինչպես լրագրողներին ասել է խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն, խմբակցության կազմում բյուջեի նախագիծը մանրամասն քննարկվել է, որը հակաճգնաժամային է, արտակարգ բյուջե է, սակայն «ազգային շարժումը» այն անվանում է հակաժողովրդական բյուջե:
«Բյուջեում ոչինչ չկա ժողովրդի համար, այն մարդկանց համար, ովքեր համավարակի ժամանակ կորցրել են իրենց աշխատանքը և հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք վերցրել են 5,5 միլիարդ դոլար վարկ և մասամբ արտասահմանյան աղբյուրներից ստացված դրամաշնորհներ և որոշել այդ գումարի 10 տոկոսը բաժանել բնակչությանը, ինչը շատ փոքր գումար է: Հիմա պարզվում է, որ գումարի կեսն էլ չի փոխանցվել և դրանով խնայում են 300 միլիոն լարի», – ասել է Գոցիրիձեն: