«Ազգային շարժում»-ն ինտերպելացիայի կարգով խորհրդարան է կանչում Գիորգի Գախարիային
«Ազգային շարժում»-ն ինտերպելացիայի կարգով խորհրդարան է կանչում Գիորգի Գախարիային

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Թինա Բոկուչավան անդրադարձել է 2013 թվականից երկրում աճող աղքատությանը:

Նրա խոսքով «Կովիդ 19»-ի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով Վրաստանում աղքատությունն էլ ավելի կավելանա:

Բոկուչավան պարզաբանել է, որ այսպես կոչված օգնության ոչ մի փաթեթում ոչ մի թեթրի հատկացված չէ թոշակառուների, ինքնազբաղվածների, սոցիալապես անապահովների, սահմանափակ կարողություններով անձանց և ներգաղթյալների համար:

Նրա խոսքով այսօր խորհրդարանի գործունեությունը փաստացիորեն չեղարկված է:

Բոկուչավան նշել է, որ կարիք ունեցող անձանց ձայնը լսելի դաձնելու համար «Միացյալ ազգային շարժումը» ինտերպելացիայի կարգով խորհրդարան է կանչում Գիորգի Գախարիային: