«Ազգային շարժում»-ը պնդում է, որ Լեւան Վարշալոմիձեի համար փաստաբան է վարձվել, գործում ներգրավված են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն ու ուկրաինական կողմը
Լևան Վարշալոմիձեի համար փաստաբան է վարձվել, ներգրավված է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, և նախարարը նույնպես տեղյակ է այդ հարցին, ասել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Անթաձեն։
Նրա խոսքով՝ Վարշալոմիձեի գործով ամենաբարձր մակարդակով ներգրավված է նաեւ ուկրաինական կողմը։
«Մեր տեղեկություններն այն է, որ Լևան Վարշալոմիձեն Ռուսաստանի Դաշնության խնդրանքով ձերբակալվել է Ղազախստան ժամանելուն պես: Լևանի դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինային քաղաքական և խորհրդատվական օգնություն ցույց տալու համար, բայց ես գիտեմ, որ փաստաբանը ներգրավված է, նա բավականին լավ իրավաբան է, հուսով ենք, որ մոտ ապագայում, միջադեպը կավարտվի Վրաստանի և Ղազախստանի հարաբերություններում»,- ասաել է Լևան Անթաձեն։