«Ազգային շարժման» տվյալներով, Թինա Բոկուչավան Սպիտակ տանը հանդիպել է Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ
«Ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան կուսակցության առաջնորդների հետ միասին Սպիտակ տանը հանդիպել է Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է «Ազգային շարժումը»։
Ինչպես գրում է կուսակցությունը, զրույցը շոշափել է Վրաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը և Միխեիլ Սաակաշվիլիի ու Լևան Խաբեշվիլիի բանտարկության հարցը։
Կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան նշել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ է, որ վրաց ժողովուրդը ներկայացված լինի արևմտամետ կառավարության կողմից։
«Մենք հենց նոր ավարտեցինք մեր հանդիպումը Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ։ Ես ուզում եմ վստահեցնել Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որ Վրաստանը, վրաց ժողովուրդը, մեր պետականությունն ու ազատությունը շատ կարևոր են Միացյալ Նահանգների համար։ Նրանք նաև հասկանում են, որ Հարավային Կովկասում և մեր տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել, եթե Վրաստանում կա ռեժիմ, որը խախտում է հիմնարար իրավունքները և բանտարկում իր հակառակորդներին։ Մենք սա բազմիցս լսել ենք փոխնախագահ Ջ.Դ. Վենսից։ Մեր ընդհանուր անվտանգության, խաղաղության, բարգավաճման և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ է, որ վրաց ժողովուրդը ներկայացված լինի արևմտամետ, ամերիկամետ և, ամենակարևորը՝ ազգամետ կառավարությունով, որը կիրականացնի վրաց ժողովրդի պատմական ընտրությունը՝ դառնալ ազատ աշխարհի մաս», – ասաց Թինա Բոկուչավան։