«Ազգային շարժման» թեկնածուն, նախկին ռուս դեսպանը չի կարող լինել Վրաստանին հարիր նախագահ. եվրախորհրդարանական պատգամավոր
Կարծում ենք, «Ազգային շարժման» թեկնածուն չի լինի Վրաստանին հարիր նախագահ,- այս մասին հայտարարել է ռումինացի քաղաքական գործիչ, եվրախորհրդարանի անդամ Վիկտոր Բոշտինարուն Եվրախորհրդարանում, որտեղ քննարկել են Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման մասին զեկույցը:
«Մենք հավատում ենք, որ Մոլդովան և Վրաստանը Եվրամիության համար կարևոր երկրներ են: Երկուսն էլ և հատկապես Վրաստանը հասել է աներևակայելի առաջընթացի: Հատկանշական է կայունությունը և ժողովրդավարության որակը, որը Վրաստանը ցույց է տվել նախագահական ընտրությունների ժամանակ: Մենք կարծում ենք, որ նախկին ռուս դեսպանը, ինչպիսին է «Ազգային շարժման» թեկնածուն, Վրաստանին հարիր նախագահ չի լինի»,- հայտարարել է Բոշտինարուն:
Բոշտինարուի այս հայտարարությանը պատասխանել է «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» անդամը: Ինչպես նշել է եվրախորհրդարանական Շտետինան, եվրախորհրդարանի մանդատը չի ենթադրում ընտրություններին միջամտություն, իսկ նախագահի թեկնածուներից մեկի մասին Բոշտինարուի ելույթը նշանակում էր հենց միջամտություն: