«Ազգային շարժման» տեղեկություններով՝ Լևան Խաբեիշվիլին այսօր տաքսիով է շրջել և վարորդների հետ խոսել վառելիքի թանկացման մասին
«Ազգային շարժման» տեղեկություններով՝ Լևան Խաբեիշվիլին այսօր տաքսիով է շրջել և վարորդների հետ խոսել վառելիքի թանկացման մասին

«Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին այսօր շրջել է տաքսիով և վարորդների հետ զրուցել վառելիքի թանկացման մասին։

Լեւան Խաբեիշվիլիի խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլին եւ Իրակլի Կոբախիձեն պետք է պատասխանեն հարցին, թե ինչու է թանկացել վառելիքը։

«Մարդկանց, քաղաքացիների հիմնական հարցը Իվանիշվիլիին, Կոբախիձեին ու Իվանիշվիլիի կառավարությանն է՝ ինչո՞ւ են թանկացրել վառելիքը։ Ինչպե՞ս է ստացվում, որ եթե 20 լիտրը 39 լարիով են լցրել, այսօր նույնքան վառելիքի համար պետք է վճարեն 62 լարի։ Ինչպե՞ս է ստացվում, որ այս 12 տարիների ընթացքում Իվանիշվիլին փաստացի տասը լիտր վառելիք է գողացել մեր քաղաքացիներից, վարորդներից, ամեն օր վառելիք սպառող մարդկանցից, և հետևաբար, վառելիքի թանկացումը բերում է տարբեր ապրանքների գնի հավելյալ թանկացման։ Սա հիմնական հարցն է, որ հետաքրքրում է քաղաքացիներին, և սա է այն հարցը, որին պետք է պատասխանեն Իվանիշվիլին և Կոբախիձեն՝ ինչո՞ւ է վառելիքը թանկանում և ինչպե՞ս է պատահում, որ այն Վրաստան է գալիս մեկ լարիով և 65 թեթրիով։ Փոթիի և Բաթումի համար վառելիքն արժե 1 լարի և 65 թեթրի, իսկ Բաթումի Փոթի նավահանգստից դուրս գալու ժամանակ վառելիքը 200 մետրում արժե 3 լարի և ավելի։ Փաստորեն, գումարը կրկնապատկվում է։ Սա հարց է, որին պետք է պատասխանել։ Ինչո՞ւ և ինչպե՞ս են Իվանիշվիլին և Կոբախիձեն թանկացրել վառելիքը»,- ասել է Լևան Խաբեիշվիլին։

Տեղեկությունը տարածում է «Ազգային շարժման» մամուլի ծառայությունը։