«Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները ցույց են արել դատախազության մոտ, Դավիթ Գարեջիի գործով ձերբակալվածներին աջակցելու նպատակով
Վրաստանի գլխավոր դատախազության մոտ «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները ցույց են արել և պահանջել ազատել Դավիթ Գարեջիի գործով կալանավորվածներին:
«Ազգային շարժման» անդամ Սալոմե Սամադաշվիլիի հայտարարությամբ, այսօր իշխանությունների համար մարդու իրավունքներն ոչ մի նշանակություն չունեն:
«Ես ուզում եմ, որ մեր բոլոր համաքաղաքացիները հասկանան, որ մենք այսօր այստեղ պաշտպանում ենք Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները, քանի որ այսօր մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ մարդու կյանքը, մարդու իրավունքները կառավարության համար ոչ մի նշանակություն չունեն: Այսօր երկու մարդու կյանք է խորտակվում, քանի որ Բիձինա Իվանիշվիլին հերթական անհեթեթ մեղադրանք է առաջադրել նախորդ կառավարության հասցեին: Հենց այդ բանի համար սա միայն սկիզբն է, մենք մնացած մի քանի շաբաթվա ընթացքում մշտական ռեժիմում կսկսենք դիմադրությունը: Սակայն այս ռեժիմին վերջ կտա վրաց ժողովուրդը հոկտեմբերի 31-ին»,- ասել է Սալոմե Սամադաշվիլին:
Դավիթ Գարեջիի գործով դատախազությունը բերման է ենթարկել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հարևան երկրների վարչության սահմանային կապերի ծառայության ղեկավար Իվերի Մելաշվիլիին և Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ցամաքային սահմանների պաշտպանության վարչության գլխավոր տեսուչ Նատալյա Իլիչովային: