«Ազգային շարժման» անդամներն ու համակիրները ավտոշարասյուններով երթ են անում մայրաքաղաքում
«Ազգային շարժման» անդամներն ու համակիրները ավտոշարասյուններով երթ են անում մայրաքաղաքում

«Ազգային շարժումը» ավտոշարասյուններով բողոքի ցույց է անցկացնում:

Կուսակցության անդամներն ու համակիրները շրջում են մայրաքաղաքի փողոցներով։ Ցուցարարները հավաքվել են երեք տարբեր վայրերում՝ Հանրապետության հրապարակում, Կախեթիի մայրուղում, «Միացյալ ազգային շարժման» կենտրոնական գրասենյակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Ցուցարարները պահանջում են Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական կլինիկա, նշանակել արտահերթ ընտրություններ։

Նրանց խոսքով՝ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պահանջները չեն կատարվել։