«Ազգային շարժման» աջակիցները մեքենաներով երթ են կազմակերպել դեպի Գլդանիի բանտ
«Ազգային շարժման» աջակիցները մեքենաներով երթ են կազմակերպել դեպի Գլդանիի բանտ։ Նրանք մի քանի րոպե ազդանշաններով կանգ են առել Գլդանիի բանտի մոտ։
Ինչպես նշել է «Ազգային շարժման» անդամ Իրակլի Նադիրաձեն, երթը ծառայել է Միխեիլ Սաակաշվիլիին քաջալերելուն։
Նրա խոսքով, կուսակցության կողմնակիցներն ու շարքային քաղաքացիները հանրահավաքներ կանցկացնեն այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին չեն տեղափոխի քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա։
Նադիրաձեի հայտարարությամբ, եթե Սաակաշվիլիին տեղափոխեն քաղաքացիական կլինիկա, առաջնորդները պատրաստ են պատասխանատվություն ստանձնել հիվանդանոցում և նրա շրջակայքում հանրահավաքներ չանցկացնելու համար։