Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները աջակցում են հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամի պաշտոնում Բելա Օսիպովայի թեկնածությանը
Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների 50 ոչկառավարական կազմակերպություն, տարածել է հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամություն ցանկացող Բելա Օսիպովային աջակից հայտարարություն:
Ինչպես ասված է հայտարարության մեջ, քաղաքացիական ինտեգրման ոլորտում հանրային հեռարձակողի գործունեության արդյունավետության մեծացման և նրանում ազգային փոքրամասնությունների մասնակցությունը ապահովելու համար հարկավոր է, որ հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի կազմում ընդգրկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
«Մեր երկրի, Վրաստանի համար կարևոր մարտահրավերներից մեկը մնում է քաղաքացիական ինտեգրումը և ազգամիջյան հարաբերություններում գոյություն ունեցող բարդությունները հաղթահարելու հարցերը: Նշված ոլորտում կուտակված մարտահրավերների հաղթահարման համար հարկավոր է ձեռնարկել քայլեր, որտեղ առանձնահատուկ նշանակություն է տրվում բնակչության լիիրավ լրատվականացմանը, մի կողմից ազգային փոքրամասնությունները պետք է լրատվություն ստանան երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, և երկրորդը մեծամասնությունը պարբերաբար պետք է տեղյակ լինի երկրում բնակվող էթնիկ ոչվրացիների մասին:
Վրաստանում գործող ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների ներկայացուցիչներս աջակցում ենք քաղաքացիական ինտեգրման գործընթացին, սակայն նրա հաջող իրականացման համար հարկավոր է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվեն բոլոր գործողություններին:
Քաղաքացիական ինտեգրման գործընթացի հաջողության մեջ իր մեծ դերը կարող է կատարել հանրային հեռարձակողը:
Քաղաքացիական ինտեգրման ոլորտում հանրային հեռարձակողի գործունեության արդյունավետության մեծացման և նրանում ազգային փոքրամասնությունների մասնակցությունը ապահովելու համար հարկավոր է, որ հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի կազմում ընդգրկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Ինչպես հայտնի է, Վրաստանի խորհրդարանը մրցույթ է հայտարարել հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամներին ընտրելու համար:
Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամի պաշտոնում մենք աջակցում ենք տիկին Բելա Օսիպովայի թեկնածությանը, ով մարդու իրավունքների պաշտպանության և մամուլի ոլորտում ունի աշխատանքային մեծ փորձ, նա արժանի և արհեստավարժ կադր է և հարգված է բոլոր ազգերի ներկայացուցիչների կողմից: Տիկին Բելան բազմաթիվ տարիների ընթացքում ծառայում էր ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործին և գտնում ենք, որ նրա հոգաբարձական խորհրդում լինելը, կնպաստի հանրային հեռարձակողի կողմից քաղաքացիական ինտեգրմանը աջակից և Վրաստանի բազմազանությունը լուսաբանելու նպատակով իրականացրած գործունեությանը»,- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Վրաստանում գործող՝ հայկական, ադրբեջանական, օսական, քրդական, ասորական, ռուսական, ուկրաինական, եզիդական, քիստերի, ուդիների, գերմանական, լեհական, լիտվական և այլ էթնոսների կազմակերպությունների ղեկավարները:
Հեղինակ -
Edgar Barsegyan